1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Լևոն Արոնյանը` Դանիիլ Դուբովի դեմ պարտիայի մասին

Լևոն Արոնյանը` Դանիիլ Դուբովի դեմ պարտիայի մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը խոսել է աշխարհի գավաթի խաղարկության Դանիիլ Դուբովի դեմ դասական երկրորդ պարտիայի մասին:

«Պարտիայի ընթացքում մի քանի անգամ մտածեցի, թե հաջողությունն ինձնից երես է թեքել: Եվ ես կարծում էի, որ հիմա առավել դժվար կլինի: Խաղային դիրքը նորմալ էր, և հանկարծ սպիտակները խնդիրներ ունեն: Սակայն ժամանակի հետ վստահությունս վերադարձավ, երբ մրցակիցս խաղաց Nxd4: Ահա դրանից հետո հսկացա, որ չեմ պարտվի, եթե միայն հիմար քայլեր չանեի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Արոնյանը:

Թբիլիսիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի դասական երկրորդ պարտիայում Արոնյանը մրցում էր Դանիիլ Դուբովի հետ` այս անգամ արդեն սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 97-րդ քայլում Արոնյանը ստիպեց մրցակցին անձնատուր լինել։ Հայ գրոսմայստերը դուրս եկավ աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Վասիլի Իվանչուկի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]