Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Զորակոչի հանձնաժողովներում այլևս բժիշկ-նարկոլոգ չի ներառվի

Զորակոչի հանձնաժողովներում այլևս բժիշկ-նարկոլոգ չի ներառվի

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զորակոչի ժամանակ բժշկական հանձնաժողովներում այլևս բժիշկ-նարկոլոգ չի ներառվի: Սեպտեմբերի 14-ին ընդունված որոշմամբ կառավարությունն ուժը կորցրած ճանաչեց թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2017 թվականի միջոցառումների համապատասխան կետը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Առողջապահության նախարարության հետ խնդրի քննարկման արդյունքներով պարզ է դարձել, որ յուրաքանչյուր զորակոչի շրջանակներում զորակոչիկների նարկոլոգիական (թունաքիմիական) հետազոտությունների համար կպահանջվի զգալի ֆինանսական ծախսեր (մեկ զորակոչիկի հետազոտության արժեքը` 15.000 դրամ), իսկ առանց նման հետազոտությունների կատարման` բժշկական հանձնաժողովներում համապատասխան մասնագետների ընգրկումը կդառնա անիմաստ: Բացի այդ, ՀՀ կառավարության 2010 թվկանի մայիսին ընդունված որոշումներից մեռկով հաստատված զինվորական հաշվառման կարգի պահանջների համաձայն` զինապարտ քաղաքացիների կցագրման ժամանակ զինվորական կոմիսարիատները համապատասխան կազմակերպություններից պահանջում են կցագրվողի նարկոլոգիական դիսպանսերում հաշվառված լինելու, իսկ ոստիկանության մարմիններից` հատուկ հաշվառման մեջ գտնվելու վերաբերյալ տվյալներ, որի հիման վրա զորակոչիկի զորակոչվելուց հետո իրականացվում է համապատասխան հսկողություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]