1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իլոն Մասքը հայտնել Է Էլեկտրաշարժիչով ու ինքնաղեկասարքով բեռնատարի շնորհանդեսի ամսաթիվը

Իլոն Մասքը հայտնել Է Էլեկտրաշարժիչով ու ինքնաղեկասարքով բեռնատարի շնորհանդեսի ամսաթիվը
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Tesla ամերիկյան կորպորացիան նախատեսում Է հոկտեմերի 26-ին հասարակայնությանը ներկայացնել Էլեկտրաշարժիչով ու ինքնաղեկասարքով հանդերձված բեռնատար ավտոմեքենա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 13-ին հայտնել Է կորպորոցիայի նախագահ Իլոն Մասքը:

«Այդ գազանին հարկ Է անձամբ տեսնել: Դա ինչ-որ անհավանական բան Է»,- պատմել Է ձեռնարկատերը Twitter-ում:

Մասքն ապրիլին հայտնել Էր, որ ընկերությունը մտադիր Է սեփական արտադրության բեռնատարը ներկայացնել սեպտեմբերին: Բեռնատար Էլեկտրամոբիլ թողարկելու պլանների մասին ընկերությունն առաջին անգամ հայտնել Էր տակավին 2016 թվականի հուլիսին:

Tesla-ի ղեկավարն այն ժամանակ նշել Էր, որ նման փոխադրամիջոցների արտադրությունը թույլ կտա զգալիորեն նվազեցնել փոխադրումների արժեքը, ինչպես նաեւ ավելի անվտանգ դարձնել վարորդների աշխատանքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]