Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մահացել Է դերասան Ֆրենկ Վինսենթը

Մահացել Է դերասան Ֆրենկ Վինսենթը
 ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում 79 տարեկան հասակում վախճանվել Է դերասան Ֆրենկ Վինսենթը, որն առավել հայտնի Է մաֆիական կլանի պարագլուխ Ֆիլ Լեոտարդոյի դերով «Սոպրանո կլանը» սերիալում: Սեպտեմբերի 13-ին այս մասին հայտնել Է TMZ-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ պորտալի տեղեկատվության՝ Վինսենթը մահացել Է սրտի վիրահատության ժամանակ: Անցյալ շաբաթ նա սրտի նոպա Էր ունեցել:

Բացի «Սոպրանո կլանից», Վինսենթը նաեւ նկարահանվել Է Մարտին Սկորսեզեի մի քանի ֆիլմերում. «Կատաղի ցուլը», «Հիանալի տղաներ» եւ «Խաղատուն»: 2001, 2004 եւ 2005 թվականներին նա հնչունավորել Է մաֆիայի պարագլուխ Սալվատորե Լեոնեին ,Grand Theft Autoե խաղերի հանրաճանաչ սերիայի երեք մասերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]