ՌԴ-ում եւ Բելառուսում սկսվել են «Արեւմուտք-2017» ռազմավարական զորավարժությունները
10:33, 14 Սեպտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Բելառուսի տարածքում մեկնարկել են «Արեւմուտք-2017» համատեղ ռազմավարական զորավարժությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 14-ին հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Համատեղ ռազմավարական զորավարժություններն ընթանում են ՌԴ-ի եւ Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի ղեկավարությամբ եւ երկու պետությունների զինուժերի համատեղ պատրաստության եզրափակիչ փուլն են»,- ասված Է հաղորդագրության մեջ, որն ստացվել Է «Ինտերֆաքս» գործակալությունում:
Նշվում Է, որ զորավարժությունները «բացառապես պաշտպանողական բնույթ են կրում եւ ուղղված են չեն որեւԷ պետության կամ երկրների խմբերի դեմ»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում