Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ պետդեպը Հայաստանը ճանաչել է որպես ֆիսկալ թափանցիկության նվազագույն պահանջներին բավարարող երկիր

 ԱՄՆ պետդեպը Հայաստանը ճանաչել է որպես ֆիսկալ թափանցիկության նվազագույն 
պահանջներին բավարարող երկիր

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հրապարակել է 2017 թվականի ֆիսկալ տարվա թափանցիկության զեկույցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանը զեկույցում ներառվել է որպես ֆիսկալ թափանցիկության նվազագույն պահանջներին բավարարող երկիր:

Պետդեպի կողմից հրապարակված զեկույցում որպես նվազագույն պահանջներ են ներկայացված պետական բյուջեի թղթաբանությունը և բնական պաշարների արդյունահանման մասին կառավարության պայմանագրերն ու լիցենզիաները: Այսինքն, 2017 թվականի ֆիսկալ թափանցիկության ուսումնասիրության գործընթացը պահանջում է հասկանալ՝ արդյոք նշված կառավարությունները հրապարակայնորեն ի ցույց են դնում առանցքային բյուջետային փաստաթղթերը: Բացի այդ, գործընթացը ենթադրում է հստակեցնել՝ կառավարությունն արդյոք ունի անկախ գերագույն աուդիտային կազմակերպություն, որը ստուգում է կառավարության տարեկան ֆինանսական հաշվետվությունները և արդյոք այդ աուդիտների արդյունքները հասանելի են դառնում հանրությանը:

Զեկույցում գնահատական է տրվում նաև նրան, թե արդյոք բնական պաշարների արդյունահանման համար տրամադրվող լիցենզիաները ու պայմանագրերը ամրագրված են օրենքով և կիրառվում են գործնականում:

Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը ներառված է այն երկրների շարքում, որոնք չեն ապահովել ֆիսկալ թափանցիկության նվազագույն պահանջները: Պետդեպը նաև արձանագրել է, որ այդ երկիրը ֆիսկալ թափանցիկության ապահովման հարցում որևէ առաջընթաց չի գրանցել:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]