Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

Ֆլորիդայի նահանգի ծերանոցում զոհվածների թիվը հասել Է ութի


 ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդ քաղաքի (Ֆլորիդայի նահանգ) ծերանոցում, որտեղ «Իրմա» փոթորիկից հետո չկար ԷլետրաԷներգիա եւ չԷին աշխատում օդորակիչները, զոհվածների թիվը հասել Է ութի: Սեպտեմբերի 13-ին այս մասին հայտնել Է քաղաքային ոստիկանությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Հաստատված Է, որ զոհվել են Hollywood Hills վերականգնողական կենտրոնի ութ խնամյալներ»,- նշված Է տարածված հայտարարության մեջ:

Ավելի վաղ Հոլիվուդի ոստիկանական վարչության պետ Թոմ Սանչեսը հայտարարել Է, որ մարդանց մահվան փաստով կատարվում Է քրեական հետաքննություն:

Ֆլորիդայում եւս առնվազն 13 մարդ Է զոհվել փոթորկի ժամանակ, ինչպես նաեւ տարերային աղետի հետեւանքների վերացման աշխատանքների ընթացքում: Հարավային Կարոլինայի նահանգում «Իրմայի» զոհ Է դարձել չորս մարդ, երկու հոգի զոհվել Է Ջորջիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ