Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հավանայում ավելի քան 4 հազար բնակելի շինություն Է տուժել «Իրմա» փոթորկից. Granma

Հավանայում ավելի քան 4 հազար բնակելի շինություն Է տուժել «Իրմա» փոթորկից. Granma
 ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կուբայի մայրաքաղաքում ավելի քան 4 հազար բնակելի շինություն Է տուժել «Իրմա» փոթորկի հետեւանքով, որը հանգստյան օրերին մոլեգնել Է կղզում: Սեպտեմբերի 13-ին այս մասին հայտնել Է Granma թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թերթի տեղեկատվությամբ՝ այս կամ այն չափով տուժել Է 4288 բնակելի շինություն: Դրանցից, նախնական տվյալներով, լիովին քանդվել Է 157-ը, մասնակի՝ 986-ը: Սեպտեմբերի 9-ին սրընթաց Հավանա են խուժել մինչեւ 11 մետր բարձրությամբ ալիքներ, ջուրն ավելի քան 500 մետր տարածվել Է դեպի քաղաքի խորքը: Ջրի տակ են հայտնվել հռչակավոր Մալեկոն առափնյակը եւ ջրափնյա գծի երկայնքով ձգվող շատ փողոցներ:

Հավանայի մի քանի շրջաններ դեռեւս հոսանքազրկված են. փոթորկից տապալված ծառերը հանգեցրել են Էլեկտրահաղորդման գծերի բազմաթիվ կտրվածքների: Բացի դրանից, լուրջ վնաս Է հասցվել մի քանի ջերմաԷլեկտրակենտրոնների, այդ թվում Մատանսասի նահանգի Էլեկտրակայանին, որն սպասարկում Է Հավանային: Քաղաքի մի շարք շրջաններում խախտվել Է ջրամատակարարումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]