1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների սեպտեմբերի 12-ի ամփոփագիրը

ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների սեպտեմբերի 12-ի ամփոփագիրը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ճանապարհատրանսպորտային պատահարների սեպտեմբերի 12-ի ամփոփագիրը։

«Արմենպրես»-ը ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկացավ. որ «սեպտեմբերի 12-ին, ժամը 11.00-ին, Երևանի Աբովյան փողոցի թիվ 63 հասցեի մոտ իրար են բախվել «Հագեռ» մակնիշի երկու ավտոբուս: 
Վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 12-ին, ժամը 12.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի և Շիրվանզադեի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 12-ին, ժամը 12.20-ին, Երևանի Մայրաքաղաքային խճուղու թիվ 178 հասցեի մոտ իրար են բախվել երկու «Օպել», «Նիսսան» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 12-ին, ժամը 15.30-ին, Երևանի Դավիթ-Բեկի և Ավետիսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21074» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21074»-ի ուղևորը և «Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 12-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա Մ1 ճանապարհի 39.2-րդ կմ-ին՝ Ուջան գյուղի խաչմերուկում, իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 12-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 24-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2108» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2108»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 12-ին, ժամը 22.40-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Ամբերդ գյուղի վերջնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 12-ին, ժամը 8.00-ի սահմաններում, «ՎԱԶ-211440» մակնիշի ավտոմեքենան Սևան-Գետափ ճանապարհի 22-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Սևանա լիճը:
Վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 12-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սևանի Սայաթ-Նովայի փողոցում՝ քաղաքային մշակույթի տան դիմաց, վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 12-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց 180» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Տավրոսի 4-րդ փողոցի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 41-ամյա քաղաքացուհու և իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 12-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Գուգարք գյուղի Քոթեջային 10-րդ փողոցի թիվ 18 հասցեի դիմաց «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայում, ընթացքի ժամանակ, 28-ամյա ուղևորը ցանկացել է փակել ուղևորի աջակողմյան բացված դուռը, սակայն կորցնելով հավասարակշռությունը՝ ընկել է և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 12-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի Կեչառեցու փողոցում իրար են բախվել «Հոնդա» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հոնդա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 12-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Ղարսի խճուղու և Տեր-Գաբրիելյան փողոցի խաչմերուկում բախվել է ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]