Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Նոյեմբեր

Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում 150 հակ անասնակեր է այրվել


ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 13-ին, ժամը 16։33-ին տեղեկություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ գյուղի 11-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում այրվում է պահեստավորված անասնակեր (մոտ 150 հակ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։50-ին, մարվել՝ 17։50-ին։



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ