Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

ՀՀ ԱԻՆ-ի նախաձեռնած համաժողովին կմասնակցեն 70-ից ավելի կազմակերպությունների ներկայացուցիչներ


ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ հոկտեմբերի 11-13-ը Երևանում կանցկացվի «Դիմակայունության բարձրացում կայուն զարգացման նպատակով» խորագրով եռօրյա միջազգային համաժողով: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է.«Սա շարունակությունն է Մեքսիկայի Կանկուն քաղաքում 2017 թ. մեկնարկած ԱՌՆ միջազգային Գլոբալ Պլատֆորմի երկխոսության, որտեղ ՀՀ ԱԻՆ պատվիրակությունը ներկայացրեց Սենդայի և «Կայուն զարգացման նպատակների» կյանքի կոչման հետ կապված ընթացիկ աշխատանքները:

Հաշվի առնելով տարածաշրջանում ԱՌՆ մարտահրավերները, ինչպես նաև հիմնվելով Սենդայի ու «Կայուն զագացման նպատակների» համընդհանուր սկզբունքների վրա՝ այս համաժողովը կոչված է լինելու լրացնել տարածաշրջանային երկխոսության բացը, ինչպես նաև նպաստել Եվրոպայի և ԱՊՀ երկրների միջև համագործակցությանը:

Միջոցառմանը հրավիրված են 70-ից ավելի ազգային ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ:

Համաժողովի աշխատանքային օրերին անցկացվող նստաշրջանների ընթացքում կլինեն բազմաթիվ քննարկումներ՝ նվիրված ԱՌն ազգային ռազմավարություններին, ԱՌՆ ոլորտում անդրսահմանային, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված փոխգործակցությանը, դիմակայունության մշակույթի ձևավորմանը, կարողությունների զարգացմանը, ԱՌՆ ոլորտի նորարարություններին և Սենդայի ծրագրի իրականացման մոնիթորինգին:

Համաժողովի վերջին օրը նախատեսվում է ՀՀ Ազգային ժողովում կազմակերպել Աղետների ռիսկերի կառավարման թեմայով լսումներ»:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ