Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ոստիկանները պարապմունքի ժամանակ դիտարկել են հարկադրանքի համաչափության սկզբունքը

Ոստիկանները պարապմունքի ժամանակ դիտարկել են հարկադրանքի համաչափության 
սկզբունքը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունում սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել հերթական մասնագիտական պարապմունքը, որը վարել է ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Մասնակցում էին ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանը, ոստիկանության տարածքային բաժինների պետերը։ 

Օրակարգի թեմաներն էին՝ «Համաչափության սկզբունքը ոստիկանական հարկադրանքը կիրառելիս», «Գաղտնիք պարունակող փաստաթղթերի ընդունումը, հաշվառումը, դրանց հետ աշխատելու առանձնահատկությունները» եւ «Ոստիկանակությունում քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը»։ 

Ոստիկանական հարկադրանքը կիրառելիս համաչափության սկզբունքը ներկայացրեց Հովհաննես Քոչարյանը՝ մանրամասնելով ոստիկանների օրինաչափ գործողությունները արտակարգ իրավիճակներում։ 
Օրակարգի հաջորդ հարցերի շուրջ զեկուցումով հանդես եկավ ոստիկանության պետի աշխատակազմի աշխատակից Սուրեն Հովհաննիսյանը։

Օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ ծավալված քննարկումներից հետո ցուցումներ տրվեցին տվյալ ոլորտներում աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]