Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ ԱԻՆ շուրջ 30 աշխատակից մասնակցել է ինքնասպանությունների կանխարգելման թեմայով սեմինարի

ՀՀ ԱԻՆ շուրջ 30 աշխատակից մասնակցել է ինքնասպանությունների կանխարգելման 
թեմայով սեմինարի

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հոգեբանական ծառայությունը սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԻՆ աշխատակիցների համար անցկացրել է «Ինքնասպանություն. տեսակներ, դրդապատճառներ, կանխարգելման ուղիներ» թեմայով սեմինար-քննարկում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Սեմինարին ներկա էին ՀՀ ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների շուրջ 3 տասնյակ աշխատակիցներ:

Սեմինարին ներկա էին նաև ծառայության ընթացքում այս խնդրին առնչվող փրկարարներ, ովքեր կիսվեցին իրենց փորձով և հոգեբանական աջակցության բաժնի աշխատակիցների կողմից ստացան գործնական խորհուրդներ:

Քննարկվեցին նաև աշխարհում և ՀՀ-ում ինքնասպանությունների կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Սեմինար-քննարկման շրջանակներում ներկայացվեցին ինքնասպանության տեսակները, հիմնական դրդապատճառները, նախանշանները, ինքնասպանության հակված առավել խոցելի խմբերը, ինքնասպանության մասին հասարակության մեջ տարածված կարծրատիպերը, ինչպես նաև՝ ինքնասպանությունների վերաբերյալ համաշխարհային և ՀՀ ԱԻՆ վիճակագրությունը։

ՀՀ ԱԻՆ Հոգեբանական ծառայությունը գործում է 2014 թվականից: Ըստ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի (ՃԿԱԿ) տվյալների՝ ինքնասպանության մեծամասամբ դիմում են տղամարդիկ, իսկ առավել խոցելի տարիքային խումբը կազմում են 40 տարեկանից բարձր մարդիկ: Վիճակագրական տվյալներով՝ 2017թ. մինչ այսօր ՃԿԱԿ-ում ստացվել է ինքնասպանության փորձերի մասին 277 ահազանգ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]