Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Դեկտեմբեր

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում ավելացել են արտահանման և ներմուծման ծավալները


ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտահանման և ներմուծման ծավալները Հայաստանում այս տարվա հունվար-հուլիս ամիսներին ավելացել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Արտահանման ծավալը 2017-ի հունվար-հուլիս ամիսներին կազմել է 1 մլրդ 185 մլն 110.8 հազար ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակի 974 մլրդ 339.0 հազար դոլարի համեմատ: Ներմուծման ծավալը 2016-ի հունվար-հուլիսի 1մլրդ 682 մլն 640.5 հազար դոլարի համեմատ ավելացել է՝ դառնալով 2 մլրդ 161 մլն 663.9 հազար դոլար:

2017-ին արտահանման ծավալն ԱՊՀ երկրներից ավելացել է  հատկապես դեպի Ռուսաստան, Ղազախստան, ԵՄ երկրներից՝ Բելգիա, Բուլղարիա, Դանիա, Հունգարիա, Իտալիա, Միացյալ Թագավորություն, ինչպես նաև Միացյալ Նահանգներ, Արաբական Միացյալ Էմիրություններ և այլ երկրներ:

Արտահանման ամենամեծ ծավալը եղել է դեպի Ռուսաստան՝ կազմելով 260 մլն 735.2 հազ դոլար, այնուհետև Բուլղարիա՝ 160 մլն 804.4 հազար դոլար և Շվեյցարիա՝ 150 մլն 204.2 հազար դոլար:

Ներմուծման ամենամեծ ծավալը ևս եղել է Ռուսաստանից՝  457 մլն 339.7 հազար դոլար, այնուհետև Վրաստանից՝ 203 մլն 403.5 հազար դոլար և Չինաստանից՝ 112 մլն 773.5 հազար դոլար:



Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ