Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Եվրահանձնաժողովի ղեկավարն առաջարկել Է եվրոն մտցնել Եվրամիության բոլոր երկրներում


ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն առաջարկել Է եվրոն մտցնել Եվրամիության ամբողջ տարածքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Եվրախորհրդարանում հանդես գալով ամենամյա ուղերձով՝ նա հայտարարել Է, թե անհրաժեշտ Է, որ ԵՄ-ի բոլոր երկրներն անցնեն միասնական եվրոպական արժույթին, ներառյալ արեւելաեվրոպական երկրները, այդ թվում անկայուն տնտեսություն ունեցող այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բուլղարիան ու Ռումինիան, ինչպես նաեւ եվրոպական միասնության քաղաքականությանը քննադատաբար վերաբերվող Լեհաստանը եւ Հունգարիան:

Յունկերն առաջարկել Է ստեղծել նոր ծրագիր, որի շրջանակներում երկրներին տեխնիկական եւ ֆիանանսական օգնություն կտրամադրվի միասնական եվրոպական արժույթին անցնելու համար, գրում Է Independent-ը: Ներկայում եվրոգոտու մեջ մտնում են Եվրամիության 28 երկրներից 19-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ