Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իրաքյան քրդերի հանրաքվեին կմասնակցեն նրանց հսկողության տակ գտնվող բոլոր շրջանները

Իրաքյան քրդերի հանրաքվեին կմասնակցեն նրանց հսկողության տակ գտնվող բոլոր շրջանները
 ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդաստանի անկախության հանրաքվեին կմասնակցեն նրա հսկողության տակ գտնվող բոլոր շրջանները, այլ ոչ թե միայն նրանք, որոնք պաշտոնապես մտնում են ինքնավարության կազմի մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Քրդաստանի Դեմոկրատական կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Մահմուդ Մոհամեդը:

«Հանրաքվեին կմասնակցեն Դոհուք, Խավլեր, Սուլեյմանի եւ Հալաբջա նահանգները, ինչպես նաեւ Քրիկուկ եւ Նայնավա նահանգների առանձին մասեր, որոնք գտնվում են քրդական փեշմերգայի հսկողության ներքո, այդ թվում՝ Սինջար շրջանը»,-ասել Է Մոհամեդը:

Եթե Դոհուք, Խավլեր, Սուլեյմանի եւ Հալաբջա իրաքյան նահանգները պաշտոնապես մտնում են Իրաքյան Քրդստանի կազմի մեջ, Քրիկուկ եւ Նայնավա նահանգների քրդաբնակ շրջանները ինքնավարության մեջ չեն մտնում: Քրդերը դրանց նկատմամբ հսկողություն են ստացել ԻՊ-ի դեմ մարտական գործողությունների ընթացքում:

Ինչ վերաբերում Է ընտրողների կազմին, ապա, ինչպես ընդգծել Է կուսակցության ներկայացուցիչը, Իրաքի այլ շրջաններից փախստականները չեն կարողանա մասնակցել հանրաքվեին: Սակայն տեղական գրանցում ունեցող արաբ ընտրողները կկարողանան քվեարկել:

Ինքնավար Իրաքյան Քրդստանի իշխանությունները Իրաքից անջատվելու շուրջ հանրաքվեն նշանակել են սեպտեմբերի 25-ին: Քրդական իշխանությունների այդ քայլը քննադատել են Բաղդադը, ինչպես նաեւ Թեհրանը եւ Վաշինգտոնը: Հաղորդվել Է, որ Թուրքիան եւ Իրանը ընդհանուր դիրքորոշում են հայտնել այն մասին, որ Իրաքյան Քրդստանում հանրաքվեի անցկացումը կարող Է լարվածության աճ հրահրել, եւ կոչ են արել հրաժարվել այդ նախաձեռնությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]