Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իսպանիայի թագավորը կոչ Է արել Կատալոնիայի իշխանություններին՝ հարգել Սահմանադրությունն ու օրենքները

Իսպանիայի թագավորը կոչ Է արել Կատալոնիայի իշխանություններին՝ հարգել Սահմանադրությունն ու օրենքները
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Ֆելիպե Վեցերորդ թագավորը կոչ Է արել հարգել երկրի Սահմանադրությունը՝ կապված Կատալոնիայի իշխանությունների՝ հոկտեմբերի 1-ին «անկախության հանրաքվե» անցկացնելու պլանների հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Պետության ղեկավարն ասել Է, որ Սահմանադրությունը «գերակշռող կլինի ժողովրդավարական երկրում գոյակցության պառակտման բոլոր փորձերի նկատմամբ»: «Բոլոր իսպանացիներին պատկանող իրավունքները պաշտպանված կլինեն նրանցից, ովքեր իրենց դուրս են դնում սահմանադրական օրինականության շրջանակներից»,- հայտարարել Է Ֆելիպե Վեցերորդը Պուենկում մշակույթի բնագավառում ազգային մրցանակների հանձնման արարողության ժամանակ: Նրա ելույթը հեռարձակում Էր 24 Horas հեռուստաալիքը: Ֆելիպե Վեցերորդի խոսքով՝ դեմոկրատական գոյակցությունը, որն «այնքան շատ զոհեր» Է խլել Իսպանիայից, կարելի Է պահպանել, «եթե օրենքները կատարեն քաղաքացիներն ու ինստիտուտները, եթե պետական մարմինները պահպանեն ու պաշտպանեն քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները»:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ Իսպանիայի Սահմանադրական դատարանը (ՍԴ) կասեցրել Է այն օրենքի գործողությունը, որը կարգավորում Է պիրենեյան թագավորության կազմից Կատալոնիայի դուրս գալը: ՍԴ-ն քննության Է ընդունել այս օրենքի դեմ Իսպանիայի կառավարության հայցը, ինչն ինքանբերաբար հանգեցրել Է դրա գործողության կասեցման ընդհուպ մինչեւ դատաքննության ավարտվելը:

Մինչ այդ Իսպանիայի կառավարությունն արդեն բողոքարկել Է ինքնորոշման հանրաքվեի մասին օրենքը: Դրանում ասվում Է, որ Իսպանիայից անջատվելու կողմնակիցների հանրահարցման հաղթանակը կնշանակի Կատալոնիայի խորհրդարանի կողմից անկախության անհապաղ հայտարարում: Նրանց ձախողման դեպքում ինքնավար մարզում կանցկացվեն տարածաշրջանային նոր ընտրություններ:

Իսպանիայի իշխանությունները հայտարարել են, որ թույլ չեն տա հանրահարցում անցկացնել, որը ոտնձգություն Է թագավորության միասնության ու ամբողջականության դեմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]