1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լիբիայի ազգային բանակը վերահսկում Է երկրի տարածքի 90 տոկոսը

Լիբիայի ազգային բանակը վերահսկում Է երկրի տարածքի 90 տոկոսը
 ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբիայի ազգային բանակը՝ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ, վերահսկում Է երկրի տարածքի 90 տոկոսը եւ հույս ունի առանց մարտի գրավելու Տրիպոլին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Լիբիայի ազգային բանակի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Ահմեդ ալ Միսմարին:

«Մենք Բենգազիում ճնշեցինք ահաբեկիչներին: Ներկայում մայրաքաղաք Տրիպոլիի մատույցներում ենք: Այժմ Լիբիայի տարածքի 90 տոկոսը գտնվում Է զինված ուժերի վերահսկողության ներքո»,- ասել Է ալ Միսմարին՝ սեպտեմբերի 13-ին ելույթ ունենալով Մոսկվայում: Նրա խոսքով՝ բանակի վրահսկողության ներքո չեն գտնվում Միսրաթայի օկրուգը եւ Տրիպոլին:

Նա ընդգծել Է, որ «ներկայում լիբիական բանակի թվակազմը գերազանցում Է 63 հազարը», «լիբիական բանակը մոտավորապես 98 տոկոսով զինված Է ռուսական սպառազինություններով»:

Բացի այդ, գեներալի խոսքով, Լիբիայի ազգային բանակը վերահսկում Է նավթի բոլոր հանքավայրերը եւ երկրում նավթի արտահանման կետերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]