Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Նոյեմբեր

Բուքերյան մրցանակի համառոտ ցանկ են մտել Փոլ Օսթերի եւ Ալի Սմիթի վեպերը


ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում սեպտեմբերի 13-ին հրապարակվել Է հեղինակավոր գրական Բուքերյան մրցանակի (Man Booker Prize) համառոտ ցանկը. դրանում տեղ են գտել արդի անգլալեզու հեղինակների վեց գրքեր, այդ թվում Ալի Սմիթի, Փոլ Օսթերի եւ Մոհսին Համիդի ստեղծագործությունները: Ժյուրիի անդամներն իրենց ընտրությունը ներկայացրել են Man ընկերությունների խմբի կենտրոնակայանում: Ցանկ Է մտել վեց գիրք. յոթ տարվա ընթացքում առաջին անգամ «Նյույորքյան եռագրությունից» հայտնի ամերիկացի Փոլ Օսթերի «4, 3, 2, 1» վեպը, պակիստանցի հեղինակ Մոհսին Համիդի Exit West-ը («Արեւմտյան ելք») գիրքը, գոթական վեպերի հեղինակ ամերիկուհի Էմիլի Ֆրիդլունդի History of Wolves-ը («Գայլերի պատմությունը»), Շոտլանդիայից ինտելեկտուալ արձակի վարպետ Ալի Սմիթի Autumn («Աշուն») գիրքը, բրիտանուհի Ֆիոնա Մոզլիի Elmet («Էլմետ») դեբյուտային վեպը, ամերիկացի Ջորջ Սոնդերսի Lincoln in the Bardo («Լինկոլնը միջանկյալ վիճակում») վեպը:

Բուքերյան մրցանակը հանձնում են 1969 թվականից, բայց մինչեւ 2014 թվականը մրցանակի դափնեկիրներ կարող Էին դառնալ սոսկ Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի եւ Բրիտանական Համագործակցության երկրների քաղաքացիները: 2014 թվականից կանոնները փոխվեցին, այժմ մրցանակն ստանալու շանս ունի ցանկացած անձնագրով գրող, գլխավոր պայմանն այն Է, որ վեպը գրված լինի անգլերեն եւ Մեծ Բրիտանիայում պաշտոնական հրատարակչի կողմից հրատարակված մրցանակի հանձնման տարում:

2017 թվականի մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 17-ին այն բանից հետո, երբ ժյուրին որոշում ընդունի: Հաղթողը կստանա 50 հազար ֆունտ ստեռլինգի մրցանակ: Տարբեր տարիների մրցանակի ֆինալիստներ են դարձել Այրիս Մերդոկը, Սալման Ռուշդին, Կաձուո Իսիգուրոն, Ուիլյամ Գոլդինգը, Մարգարետ Էտվուդը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ