Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իտալացիները ձմեռային կոշիկները զարդարել են գունավոր ստրազներով

Իտալացիները ձմեռային կոշիկները զարդարել են գունավոր ստրազներով
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոշիկի եւ աքսեսուարների Casadei իտալական արտադրողը ներկայացրել Է աշուն-ձմեռ-2017-2018 տարեշրջանի կանանց կոշիկի հավաքածու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 13-ին հայտնել Է բրենդի մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Հավաքածուում տեղ են գտել մորթապատ լոֆերներ՝ կրունկներին՝ գունավոր ստրազներ, արծաթագույն բոտիլիոններ՝ բայքերական ճտքակոշիկների ոճով, ընձառյուծի պրինտներով բոտիլիոններ՝ ոսկեզօծված կաշվից, մետաղապատ նյութից Blade «լոդոչկաներ»՝ ստրեզներով, բարակ բարձրակրունկ Blade ճտքակոշիկներ՝ մորթու վրա տեքստիլային մյուլեր՝ փայլուն դեկորով, ինչպես նաեւ տափակ ներբաններով թավշակաշվե ձմեռային ճտքակոշիկներ՝ առջեւից դեկորատիվ հանգույցով:

Casadei բրենդը 1958 թվականին Կվինտո եւ Ֆլորա Կասադեյների կողմից հիմնվել Է իտալական Սան-Մաուրո-Պասկոլի քաղաքում: Ներկայում մակնիշը կոշիկ եւ աքսեսուարներ Է արտադրում կանանց ու տղամարդկանց համար: 2017 թվականի ամռանն ընկերությունը ներկայացրել Է ժանեկազարդ Blade «լոդոչկաներ» եւ բարակ բարձրակրունկ ճտքակոշիկներ՝ ցանցկեն գուլպայի տեսքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]