1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հունվար-հուլիսին Հայաստանից արտահանումն աճել է 21.6 տոկոսով

Հունվար-հուլիսին Հայաստանից արտահանումն աճել է 21.6 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017 թվականի հունվար-հուլիս ժամանակահատվածում Հայաստանից ապրանքների արտահանումը կազմել է 1185.1 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 210.8 մլն դոլարով՝ 21.6 տոկոսով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին նշված է ՀՀ կառավարության ներկայացրած 2016 թվականի սեպտեմբերի 1-ից 2017 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում ընտրված ոլորտներում արձանագրված արդյունքների վերաբերյալ հակիրճ հաշվետվության մեջ:

Մասնավորապես, արտահանվել է 367.2 մլն դոլարի հանքահումքային արտադրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է 42.0 2 տոկոս, 277.5 մլն դոլարի պատրաստի սննդի արտադրանք (աճը 34.6 տոկոս), 153.5 մլն դոլարի ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր (աճը՝ 28.0 տոկոս), 25.6 մլն դոլարի մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ (աճը՝ 2.6 անգամ), 65.5 մլն դոլարի մանածագործական իրեր (աճը՝ 21.1 տոկոս), 26 մլն դոլարի կենդանի կենդանիներ և կենդանական ծագման արտադրանք ( աճը՝ 40.6 տոկոս), 15.7 մլն դոլարի քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք (աճը՝ 77.9 տոկոս), 7.5 մլն դոլարի տարբեր արդյունաբերական ապրանքներ (աճը՝ 16.7 տոկոս), 9.3 մլն դոլարի իրեր քարից, գիպսից, ցեմենտից (աճը 19.7 տոկոս), 21.2 մլն դոլարի սարքեր և ապարատներ (աճը՝ 1 տոկոս), 25.2 մլն դոլարի բուսական ծագման արտադրանք՝ (աճը՝ 34.5 տոկոս), 171.2 մլն դոլարի թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր (աճը՝ 16.2 տոկոս), 19.6 մլն դոլարի այլ ապրանքախմբեր (աճը՝ 10.1 տոկոս): 2017 թվականի հունվար-հուլիս ժամանակահատվածում ապրանքների ներմուծումը կազմել է 2161.7 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 479.1 մլն դոլարով (28.5 տոկոսով):

Ներմուծման աճը մեծապես պայմանավորվել է միջանկյալ օգտագործաման (արտադրական նպատակներով) և կապիտալ արտադրանքի ներմուծման աճերով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]