Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ամերիկացին նշանի մատանին ձեռքից գետն Է գցել սիրեցյալին առաջարկություն անելիս

Ամերիկացին նշանի մատանին ձեռքից գետն Է գցել սիրեցյալին առաջարկություն անելիս
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Միսսուրիի նահանգի Կանզաս-Սիթի քաղաքի բնակիչներից մեկը, փորձելով առաջարկություն անել իր սիրեցյալին, պատահաբար նշանի մատանին ձեռքից գետն Է գցել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է UPI-ն:

Տղամարդը կնոջը բերել Է զբոսայգու գեղատեսիլ փոքրիկ կամրջի վրա, ծնկի իջել նրա առջեւ, բացել մատանու տուփը եւ հենց այդ պահին Էլ ձեռքից գցել այն: Զարդը գլորվել Է կամրջի վրա եւ ընկել տախտակների արանքից:

Սիրահարների ընկերները նետվել են գետը, բայց չեն կարողացել գտնել կորցրածը: Նշանի կորած մատանին արժեր չորս հազար դոլար:

Լուսանկարիչ Սթեյսի Դեբնին տեղի ունեցած նկարահանել Է տեսանյութում: Facebook-ում հրապարակված հոլովակը դիտել են ավելի քան 100 հազար անգամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]