1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բրիտանացի գիտնականները երկրորդ տիպի շաքարախտը բուժել են «քաղցի» միջոցով

Բրիտանացի գիտնականները երկրորդ տիպի շաքարախտը բուժել են «քաղցի» միջոցով
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրորդ տիպի շաքարախտն անշրջելի հիվանդություն չԷ, որն անդառնալիորեն փոխում Է մարդու օրգանիզմի աշխատանքը. դրա ընթացքը կարելի Է հետ շրջել ցածր կալորիականության սննդակարգի միջոցով, Լիսաբոնում հայտարարել Է բրիտանացի հայտնի շաքարախտաբան Ռոյ Թեյլորը՝ ելույթ ունենալով Շաքարախտի ուսումնասիրման եվրոպական ընկերության խորհրդաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Շաքարախտավորների համար լավ նորությունն այն Է, որ նույնիսկ եթե դուք 10 տարվա ընթացքում շաքարախտ եք ունեցել, ապա դրա բոլոր ախտանիշերը կարելի Է վերացնել՝ ոչ մեծ քանակությամբ ճարպ կրճատելով ենթաստամոքսային գեղձից: Վատ նորությունն այն Է, որ դա առայժմ կարելի անել սոսկ քաշի կտրուկ պակասեցման միջոցով»,- հայտարարել Է գիտնականը:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիճակագրության՝ աշխարհում կա 347 միլիոն շաքարախտով հիվանդ, ընդ որում 10 շաքարախտավորից մոտավորապես յուրաքանչյուր 9-ը տառապում Է երկրորդ տիպի շաքարախտով, որն առաջանում Է ինսուլինի նկատմամբ օրգանիզմի անընկալունակության աճի հետեւանքով:

Երկու տարի առաջ Թեյլորը եւ նրա գործընկերները, գիտափորձեր կատարելով մկների վրա, հայտնաբերել են, որ երկրորդ տիպի շաքարախտի զարգացման պատճառը ենթաստամոքսային գեղձի եւ լյարդի ճարպակալումն Է: Այդ օրգաններից ընդամեը մեկ գրամ ճարպի հեռացումն, ինչպես ցույց են տվել գիտնականների փորձերը, լիովին վերացրել Է հիվանդության բոլոր ախտանիշերը, այդ թվում նաեւ մարմնի մնացած բջիջներին հարկադրել Է «նորմալ» ընդունել ինսուլինի մոլեկուլները:

Այս հայտնագործությունը ոգեշնչել Է գիտնականներին, եւ նրանք ստուգել են, թե նման եղանակը գործում Է արդյոք նաեւ մարդու համար՝ հավաքելով երկրորդ տիպի շաքարախտով տառապող մի քանի տասնյակ մարդուց բաղկացած խումբ, եւ նրանց նստեցրել հատուկ սննդակարգի, որը նպաստում Է ճարպի հեռացմանը լյարդից եւ ենթաստամոքսային գեղձից:

Այդ սննդակարգն, ինչպես նշել Է շաքարախտաբանը, շատ Է դուր եկել իր խնամարկյաներին, քանի որ այն նրանց թույլ Է տվել դադարել մշտապես քաղց եւ հոգնածություն զգալուց, եւ ըստ որում ազատվել հիվանդությունից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]