Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գարեգին Մելքոնյանը կարեւոր է համարում «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» (GSP)-ի շարունակական օգտագործումը Հայաստանում  

Գարեգին Մելքոնյանը կարեւոր է համարում «Արտոնությունների ընդհանրացված 
համակարգ» (GSP)-ի շարունակական օգտագործումը Հայաստանում

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» (GSP)-ից լավագույնս օգտվողների ցանկում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արտոնյալ ռեժիմով հայաստանյան ապրանքների ԱՄՆ արտահանման հնարավորություններին նվիրված համաժողովում այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:  

«Արտոնությունների ընդհանրացված համակարգի շրջանակում հնարավորություն է տրվում շահառու երկրին (այս պարագայում` Հայաստանին), հայկական ծագում ունեցող ապրանքներն արտահանել ԱՄՆ զրոյական մաքսատուրքով: Հայաստանյան արտահանման կեսից ավելին իրականացվում է այս համակարգի միջոցով, այսինքն՝ այն մաքսազերծվում է ձեւական մաքսատուրքով»,-ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ համակարգը հայաստանյան գործարարների համար շատ կարեւոր է, որովհետեւ այն նպաստում է ֆինանսների տնտեսմանը, տեղական ապրանքների՝ ԱՄՆ-ում ավելի  մատչելի գնով իրացմանը»,-նշեց Գարեգին Մելքոնյանը:

Փոխնախարարն ընդգծեց, որ հատկապես 2016 թվականի առաջին կիսամյակում նկատվել է ԱՄՆ հետ առեւտրաշրջանառության աճ՝ եւ արտահանման, եւ ներմուծման մասով:

«Արդյունաբերական արտադրանքից ամենախոշորը ալյումինե նրբաթիթեղն է, որը որպես վերջնական արտադրանք արտահանվում է Միացյալ Նահանգներ: Բավականին լուրջ ծավալի արտահանում ունենք նաեւ դեպի եվրոպական երկրներ:  Կառանձնացնեմ նաեւ վերամշակված սնունդը, ադամանդագործություն եւ այլն»,-եզրափակեց նա:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]