Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստան-ԵՄ համագործակցության պայմանագրի ստորագրումը շատ հավանական է. Իսկանդարյան 

Հայաստան-ԵՄ համագործակցության պայմանագրի ստորագրումը շատ հավանական է. 
Իսկանդարյան 

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստան-ԵՄ համագործակցության պայմանագրի ստորագրման հարցում քաղաքական խոչընդոտներ չկան։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը և հավելեց, որ ստորագրման հավանականությունը շատ մեծ է։ 
«Այս պահի դրությամբ ես լուրջ խոչընդոտներ չեմ տեսնում Հայաստան-ԵՄ համագործակցության պայմանագրի ստորագրման հարցում։ Եվրամիության հետ համաձայնություն կա, հայկական կողմից էլ, կարծես թե, ամեն ինչ նորմալ է։ Մինչև նոյեմբեր երկու ամիս է մնացել, բայց քաղաքական խոչընդոտներ չկան, և ես կարծում եմ, որ ստորագրման հավանականությունը շատ մեծ է»,- ասաց Իսկանդարյանը և հավելեց, որ խանգարող հանգամանքներ չկան։ 
Նրա խոսքով՝  պայմանագրի ստորագրման ներքաղաքական նշանակությունը շատ կարևոր է, և այն ընդունվում է որպես չափազանց կարևոր նշան։ 
«Եթե խոսենք ներքաղաքական կողմերի մասին, ապա սա այն պայմանագիրն է, որը կարգավորելու է ԵՄ-ի հետ հարաբերությունները։ Այս պայմանագրի նշանակությունը պետք չէ գերագնահատել։ Սա կլինի քայլ դեպի ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը»,- նշեց Իսկանդարյանը։ 
Քաղաքագետն ընդգծեց, որ պայմանագիրն արդեն իսկ պատրաստ է և համաձայնեցված։ 
ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել Արևելյան գործընկերության՝ նոյեմբերին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]