1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Longchamp-ի աշնանային հավաքածուի դեմքը դարձել Է դանիացի սուպերմոդել Ֆրեա Բեհա Էրիկսոնը

Longchamp-ի աշնանային հավաքածուի դեմքը դարձել Է դանիացի սուպերմոդել Ֆրեա Բեհա Էրիկսոնը
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Longchamp ֆրանսիական բրենդի աշուն-2017-ի նոր գովազդային արշավի դեմքը դարձել Է դանիացի սուպերմոդել Ֆրեա Բեհա Էրիկսոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը ասված Է ընկերության՝ սեպտեմբերի 13-ի մամուլի տեղեկագրում:

Նշվում Է, որ նոր հավաքածուի համար ֆոտոշարքն ստեղծվել Է Փարիզի փողոցներում՝ լուսանկարիչ Անջելո Պենետայի կողմից, որը «հսկայական դեր Է խաղացել Longchamp-ի պատմության մեջ»: Շարքի գլխավոր բաղադրիչներն են դարձել Mademoiselle Longchamp պայուսակները, որոնք հիշեցնում են ոչ մեծ պորտֆել, եւ բամբուկե ձողիկի տեսք ունեցող նիկելե ճարմանդով Longchamp Madeleine պայուսակները:

«Բրենդի նոր արշավը մարմնավորում Է ոչ միայն Longchamp-ի արժեքները, այլեւ այն գաղափարը, որ «փարիզցի» բառը, ամենից առաջ, բնորոշում Է հոգու վիճակը: Մենք ձգտել ենք փոխանցել իսկական փարիզյան տրամադրությունը, որը կարելի Է նկարագրել երեք բառով՝ ազատություն, անմիջականություն եւ զգայականություն»,- ասել Է բրենդի կրեատիվ տնօրեն Սոֆի Դելաֆոնտենը:

Longchamp ընկերությունը 1948 թվականին հիմնադրվել Է Փարիզում Ժան Կասեգրենի կողմից: Սկզբում այն մասնագիտանում Էր ծխախոտի եւ ծխելու պարագաների վաճառքի բնագավառում: Ֆիրմայի լոգոտիպը ժոկեյի պատկերն Է: Ներկայում այս բրենդի ներքո արտադրվում Է տղամարդկանց եւ կանանց հագուստ ու կոշիկ, ինչպես նաեւ աքսեսուարներ եւ կաշվե իրեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]