Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ածխով բեռնված առաջին նավն ԱՄՆ-ից ժամանեց Ուկրաինա

Ածխով բեռնված առաջին նավն ԱՄՆ-ից ժամանեց Ուկրաինա
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում դեֆիցիտային ածխով բեռնված առաջին նավը սեպտեմբերի լույս 13-ի գիշերը ժամանել Է Օդեսայի «Յուժնի» ծովային նավահանգիստ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Սեպտեմբերի 13-ին ժամը 02:15-ին Ocean Ambitious նավը կառանվել Է «Յուժնի» նավահանգստի փոխաբեռնման համալիրում: Նավում կա 62 հազար տոննա Էներգետիկական ածուխ ԱՄՆ-ից՝ «ՑենտրԷներգո» Էներգաարտադրող ընկերության համար»,- նշել են մամուլի ծառայությունում:     
Ըստ որում «Յուժնի»-ում նշել են, որ առաջկա շաբաթում ձեռնարկությունը պլանավորում Է ընդունել եւս չորս նավ՝ ավելի քան 295 հազար տոննա ածխով:
Ուկրաինան Էներգետիկական ածխի պակասություն Է զգում այն բանից հետո, երբ Կիեւը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի մարզի մի մասի եւ Լուգանսկի մարզի նկատմամբ: Այդ ածուխն օգտագործում են 14 ջերմային Էլեկտրակայններից (ՋԷԿ) յոթը եւ մի քանի ջերմաԷլեկտրակենտրոններ: Այդ յոթ ՋԷԿ-երից չորսը գտնվում են վերահսկվող տարածքում, երեքը՝ չվերահսկվող տարածքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am