Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Արտոնությունների ընդհանրացված համակարգի» միջոցով հայաստանյան ապրանքներն արտոնյալ ռեժիմով արտահանվելու են ԱՄՆ

«Արտոնությունների ընդհանրացված համակարգի» միջոցով հայաստանյան 
ապրանքներն արտոնյալ ռեժիմով արտահանվելու են ԱՄՆ
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 13-ին ԱՄՆ Առևտրի ներկայացուցչի առևտրային քաղաքականության ու տնտեսության գծով տեղակալ Էդ Գրիսերը Հայաստանից Միացյալ Նահանգներ կատարվող արտահանումների խթանման շուրջ քննարկումներ ունեցավ Հայաստանի պաշտոնատար անձանց և գործարարների հետ: Հայկական ընկերությունները, օգտվելով «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» (GSP) ծրագրից, կարող են արտոնյալ ռեժիմով՝ առանց մաքսատուրքի մուտք գործել ամերիկյան շուկա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից, հայ-ամերիկյան առևտրային պալատի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության համատեղ ջանքերով կազմակերպված համաժողովում ԱՄՆ առևտրի ներկայացուցիչները Հայաստանի գործարար համայնքի հետ քննության առան արտահանման հնարավորությունները: Սա երկրորդ համաժողովն է Հայաստանում, որն անդրադարձ է կատարում GSP արտոնյալ առևտրային ռեժիմի հետ կապված հարցերին՝ շարունակելով այն քննարկումները, որ 2016թ. թեմայի շուրջ սկսել էր GSP ծրագրի տնօրեն Այմի Լարսենը: GSP-ի հետ կապված այս հանդիպումները կազմակերպվում են ի կատարումն Հայ-ամերիկյան առևտրի ու ներդրումների խորհրդի շրջանակում ԱՄՆ կառավարության ստանձնած պարտավորությունների:

Իր խոսքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը շեշտեց, որ ամերիկյան պատվիրակության այցի նպատակը հայ-ամերիկյան առևտրային հարաբերությունների իրական արդյունքների ներկայացումն է և Հայաստանի գործարար համայնքին GSP արտոնյալ ռեժիմի ընձեռած հնարավորությունների ու օգուտների մասին իրազեկելը:

«Շատ գործարարներից ենք լսում, որ բավարար տեղեկացված չեն, թե GSP-ից օգտվելու համար ինչ պայմաններ կան կամ ինչպես պետք է օգտվել դրանից: Այսօր այստեղ գտնվող պատվիրակությունը կներկայացնի այն անհրաժեշտ տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են դեպի Միացյալ Նահանգներ Հայաստանի արտահանման ներուժը առավելագույնս օգտագործելու և GSP-ի ներքո տրամադրվող արտոնություններից լիարժեք օգտվելու համար», - նկատեց դեսպան Միլսը: 

Արտոնյալ առևտրային ռեժիմի GSP ծրագիրը սահմանվել է Առևտրի մասին 1974թ. օրենքով և նպատակ ունի խթանել տնտեսական աճը զարգացող երկրներում: Ծրագրի ներքո 3451 ապրանքատեսակ 129 շահառու երկրներից ու տարածքներից, այդ թվում՝ Հայաստանից կարող է ԱՄՆ ներմուծվել արտոնյալ պայմաններով՝ առանց մաքսային վճարների: Քանի որ Հայաստանը ծրագրի շահառու է, հայաստանյան ապրանքների գերակշիռ մասը 2012-2016թթ. ԱՄՆ մուտք են գործել GSP արտոնյալ ռեժիմով: Ներկայումս GSP-ի շրջանակում Հայաստանից ԱՄՆ արտահանվող ապրանքների ծավալը գնահատվում է 25 միլիոն ԱՄՆ դոլարի սահմաններում: Ապրանքները ներառում են ալյումինե փայլաթիթեղից և ոսկերչական իրերից մինչև ֆերմենտացված ըմպելիքներ և բալի ջեմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]