Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մյանմայի քաղաքական առաջնորդը հրաժարվել Է ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանում ելույթից. Սինհուա

Մյանմայի քաղաքական առաջնորդը հրաժարվել Է ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանում ելույթից. Սինհուա
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյանմայի պետական խորհրդական եւ արտաքին գործերի նախարար Աուն Սան Սու Չժին, որը փաստորեն երկրի քաղաքական առաջնորդն Է, հրաժարվել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 72-րդ նստաշրջանին մասնակցելուց: Սեպտեմբերի 13-ին այս մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ Աուն Սան Սու Չժիի փոխարեն սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում Մյանմայի անունից ելույթ կունենա հանրապետության փոխնախագահ Հենրի Վան Թհին: Ավելի վաղ պլանավորված ուղեւորությունը չեղյալ հայտարարելու պատճառները չեն հայտնում:

Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սան Սու Չժին համաշխարհային հանրակցության կողմից քննադատության Է ենթարկվել Մյանմայի Ռաքհայնի նահանգում իրադրության սրվելուց հետո, որտեղ օգոստոսի վերջին ավելի քան 400 մարդ Է զոհվել բռնություններից: Ռաքհայնում բնակվող ռոհինջա ազգության շուրջ 300 հազար ներկայացուցիչներ հարկադրված են եղել փախչելու Բանգլադեշ:

Ավելի վաղ Աուն Սան Սու Չժին հայտնել Է հանրապետության իրադարձությունների վերաբերյալ «զանգվածային ապատեղեկատվության» մասին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]