Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Նեյմարը հրաժարվել է սեղմել «Սելթիկ»-ի պաշտպանի ձեռքը

Նեյմարը հրաժարվել է սեղմել «Սելթիկ»-ի պաշտպանի ձեռքը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը հրաժարվել է սեղմել «Սելթիկ»-ի պաշտպանի ձեռքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի շրջանակում մրցում էին ՊՍԺ-ն և «Սելթիկ»-ը: Խաղի 20-րդ րոպեին «Սելթիկ»-ի պաշտպան Էնթոնի Ռալստոնը Նեյմարի հետ պայքարում երկու անգամ խախտել է խաղի կանոնները, ինչը դուր չի եղել բրազիլացուն: Խաղավարտին Ռալստոնը փորձել է շնորհակալություն հայտնել Նեյմարին խաղի համար, սակայն վերջինս հրաժարվել է սեղմել պաշտպանի ձեռքը՝ միաժամանակ ինչ-որ բան ասելով ֆուտբոլիստին: Խոսակցությանը խառնվել է ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Վերատին` հեռացնելով Ռալստոնին Նեյմարից:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Սելթիկ»-ՊՍԺ հանդիպումն ավարտվել է 0:5 հաշվով՝ հօգուտ ֆրանսիական թիմի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]