1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազումը հանգեցրել է վարկերի տոկոսադրույքների նվազմանը. Ներսես Երիցյան

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազումը հանգեցրել է վարկերի 
տոկոսադրույքների նվազմանը. Ներսես Երիցյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում բոլոր վարկերի առումով տոկոսադրույքների 4-5 տոկոս նվազում է արձանագրվել: Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը՝ պատասխանել;ով «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:

«Տոկոսադրույքները նվազել են, որովհետև գնաճը մեր երկրում ցածր է և գնաճային սպասումները մեր կանխատեսումային հորիզոնում մնալու են ցածր: Արդեն 1 տարի է մենք վերաֆինանսավորման տոկոսադրույքի  6 տոկոսի մակարդակի վրա ենք և 2014թ. շոկից հետո աստիճանաբար իջեցրել ենք տոկոսադրույքը մինչև այսօրվա մակարդակ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Երիցյանը:

Նա հավելեց, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու ԿԲ քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ տոկոսադրույքի նվազմանը սկսել են արձագանքել նաև առևտրային բանկերը: «1.5-2 տարվա ժամանակաշրջանի տարբերությամբ նաև բանկերի վարկավորման տոկոսադրույքն է սկսել արձագանքել: Վերջին 1 տարվա կտրվածքով մենք 4-5 տոկոս նվազեցում ենք ունեցել բոլոր վարկերի առումով»,- եզրափակեց Ներսես Երիցյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]