Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շնորհանդեսի ժամանակ iPhone X-ի վրա չի գործել դեմքի ճանաչման գործառույթը

Շնորհանդեսի ժամանակ iPhone X-ի վրա չի գործել դեմքի ճանաչման գործառույթը
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ի նոր արտադրանքի շնորհանդեսի ժամանակ, որը տեղի Է ունեցել սեպտեմբերի 12-ին Քուփերթինոյում, iPhone X-ի վրա չի գործել դեմքի ճանաչման գործառույթը (Face ID): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Verge-ը:

Սարքը ներկայացնում Էր ծրագրային ապահովման մշակման գծով Apple-ի ավագ փոխնախագահ Քրեյգ Ֆեդերիգին: Երբ նա փորձել Է արգելազերծել iPhone-ը, Էկրանին հայտնվել Է թվային նշանաբառ գրելու առաջարկությունը: Ֆեդերիգին անմիջապես վերցրել Է մի այլ սարք, որի հետ արդեն խնդիրներ չեն ծագել:

Ինչպես գրել Է The Verge-ը, շնորհանդեսի ժամանակ թույլ տրված վրիպումը հազիվ թե վկայի Apple-ի նոր սմարթֆոնի համակարգային խնդրի մասին: iPhone-ի՝ մատնադրոշմների սքաներով մոդելները նույնպես թվային կոդ են պահանջում վերաբեռնումից հետո կամ այն դեպքում, երբ սարքը մի քանի ժամ չի օգտագործվել:

Այս գործառույթն ապահովում Է սմարթֆոնի անվտանգությունը եւ չի անհետանում Touch ID-ը Face ID-ով փոխարինելուց, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am