Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

«Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդես Կապանում

«Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդես Կապանում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 12-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդեսը, որը մարզի բնակիչներին ներկայացնելու է ազգային դրամի ու դրամաշրջանառության պատմությունը, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի գործունեությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԲ-ից, Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ նմանատիպ ցուցահանդեսներ կազմակերպվել են նաև Վանաձորում, Իջևանում, Եղեգնաձորում, Գյումրիում, Գավառում, Աշտարակում, Արտաշատում, Հրազդանում, Արմավիրում, ինչպես նաև ԼՂՀ-ում:

Ցուցահանդեսը կտևի մինչև սեպտեմբերի 19-ը: Սյունիքի մարզպետարանի աջակցությամբ կկազմակերպվեն դպրոցականների, ուսանողների այցելություններ ցուցահանդես:

Երևանում դպրոցականները, ուսանողները այցելում են Կենտրոնական բանկ և ծանոթանում բանկի գործունեությանն էքսկուրսիաների միջոցով: Կենտրոնական բանկի այս նախաձեռնության նպատակն է նման հնարավորություն ընձեռել նաև Սյունիքի մարզի աշակերտների, ուսանողների, բնակիչների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]