Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Խալիմա Յակոբը դարձել Է Սինգապուրի առաջին կին նախագահը

Խալիմա Յակոբը դարձել Է Սինգապուրի առաջին կին նախագահը
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սինգապուրի նոր նախագահ Է դարձել Խալիմա Յակոբը, որը մինչեւ վերջին ժամանակներս խորհրդարանի խոսնակն Էր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 13-ին հայտնել Է ընտրական հանձնաժողովի նախագահ Էն Վայ Չունը՝ նրա շտաբի կողմից ներկայացված բոլոր փաստաթղթերի ստուգումից հետո:

Այսպիսով 63-ամյա Յակոբը դարձել Է երկրի առաջին կին նախագահը, ինչպես նաեւ վերջին 47 տարվա ընթացքում այդ պաշտոնն զբաղեցրած մալայական համայնքի առաջին ներկայացուցիչը:

Նշենք, որ Սինգապուրում նախագահի իշխանությունը սահմանափակ Է, իսկ երկիրը փաստորեն կառավարում Է վարչապետը: Պետության ղեկավարը կարող Է վետոյի իրավունքից օգտվել բյուջեի նախագիծը քննարկելիս, կառավարությունում նշանակումներ կատարելիս, դատապարտված հանցագործներին ներում շնորհելու որոշումներ ընդունելիս, ինչպես նաեւ ոսկարժութային պաշարների պահառուն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]