Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԿԺԴՀ-ն մերժել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր պատժամիջոցները

ԿԺԴՀ-ն մերժել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր պատժամիջոցները
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ն մերժել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր պատժամիջոցները: Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարության համապատասխան հայտարարությունը հրապարակված Է ՑՏԱԿ պետական լրատվական գործակալության կայքում:

«Փենյանը մերժում Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անօրինական բանաձեւը, որում հրթիռային արձակումը որակված Է որպես սպառնալիք միջազգային հանրակցությանն ու անվտանգությանը: Այդ փաստաթղթով մեզ զրկել են ինքնապաշտպանության իրավունքից: Դա խոսում Է այն մասին, որ մեզ հարկավոր Է ավելի արագ զորեղ ազդակ հաղորդել Հյուսիսային Կորեայի հզորության մեծացմանը՝ ինքնիշխանության եւ գոյության իրավունքի ապահովման համրա»,- նշել Է ԱԳ նախարարությունը:

Սեպտեմբերի 11-ին Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին նախազգուշացրել Է, որ նոր պատժամիջոցների ընդունման դեպքում «Վաշինգտոնը պատշաճ գին կվճարի եւ իր ամբողջ պատմության ընթացքում մեծագույն ցավն ու տառապանքը կապրի, եթե շարունակի պնդել, որ սաստկացվի ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցային ռեժիմը: Սեպտեմբերի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձեւ Է ընդունել ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների խստացման մասին ի պատասխան Փենյանի կողմից վեցերորդ միջուկային փորձարկման: Սահմանափակիչ միջոցառումների նոր փաթեթը թվով իններորդն Է 2006 թվականից ի վեր, երբ Հյուսիասային Կորեան կատարեց իր առաջին ստորգետնյա միջուկային փորձարկումը:

Վաշինգտոնի նախաձեռնությամբ ընդունված ՄԱԿ-ի բանաձեւը նախատեսում Է ԿԺԴՀ-ի տեքստիլ արտադրանքի արտահանման լիակատար արգելում, Փենյանի կողմից նավթամթերքների գնման սահմանափակում եւ նավթահումքի ներմուծման սահմանափակում:

Դրա հետ մեկտեղ ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին քվեարկությունից հետո հասկանալ Է տվել. որ ԿԺԴՀ-ի համար դեռեւս ամեն ինչ չԷ կորած: «Մենք չենք ձգտում պատերազմի: Եթե Փենյանը համաձայնի դադարեցնել իր միջուկային ծրագիրը, նա կապահովի իր ապագան»,- ասել Է ամերիկացի դիվանգետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]