Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Իրմա» փոթորիկն ԱՄՆ-ի հարավում առանց Էլեկտրականության Է թողել միլիոնավոր մարդկանց. CNN

«Իրմա» փոթորիկն ԱՄՆ-ի հարավում առանց Էլեկտրականության Է թողել միլիոնավոր մարդկանց. CNN
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իրմա» փոթորիկն ԱՄՆ-ի հարավում առանց Էլեկտրականության Է թողել միլիոնավոր մարդկանց: Ինչպես սեպտեմբերի 12-ին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության ներկայացուցիչ Քրիսթոֆեր Քրեբսին, միայն Ֆլորիդայի նահանգում առանց Էլեկտրականության Է մնացել 15 մլն մարդ:

Ջորջիայի նահանգում, Georgia Power եւ Georgia EMC Էներգետիկական ընկերությունների տվյալներով, Էլեկտրական ցանցերի վնասվելու պատճառով սեպտեմբերի 12-ի դրությամբ առանց Էլեկտրականության են մնում 1,3 մլն սպառողներ: Հարավային Կարոլինայում 161 հազար մարդ չունի Էլեկտրականություն, Հյուսիսային Կարոլինայում՝ ավելի քան 62 հազար, Ալաբամայում՝ մոտավորապես 20 հազար մարդ:

CNN-ի տվյալներով՝ «Իրմա»-ից առանձնապես տուժած մի քանի շրջաններում Էլեկտրամատակարարումը կվերականգվի միայն մինչեւ սեպտեմբերի 22-ը: Սպիտակ տան աշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը հայտնել Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր Է սեպտեմբերի 14-ին այցելել «Իրմա» փոթորկից տուժած Ֆլորիդայի նահանգ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]