Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

Apple-ը ներկայացրել է նոր iPhone X-ը


ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple կորպորացիան ներկայացրել Է iPhone X սմարթֆոնը՝ դեմքերի ճանաչման գործառույթով, որը դարձել Է ընկերության սմարթֆոններից ամենաթանկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Մոդելի անվանման հռոմեական X-ը խորհրդանշում Է ընկերության հիմնադիր Սթիվեն Ջոբսի կողմից առաջին «այֆոնի» ներկայացման պահի տասնամյակը:

Փոքր մոդելն ԱՄՆ-ում կարժենա 999 դոլար, վաճառքները կսկսվեն նոյեմբերի 3-ին: Հեռախոսն ստացել Է դիսփլեյ առջեւի ամբողջ պանելի չափով՝ 5,8 դյույմ անկյունագծով եւ 2436x1125 փիքսել լուծաչափով: Առաջին անգամ դրանում բացակայում Է «Տուն» ֆիզիկական կոճակը:

Բացի դրանից, iPhone X-ը հանդերձված Է FaceID ինֆրակարմիր սքաներով դեմքերի ճանաչման գործառույթով. այսպիսով, սարքը կարելի կլինի արգելազերծել օգտատիրոջ դեմքի սքանավորումից հետո: Ընկերությունը պնդում Է, որ համակարգը կկարողանա տիրոջը դեմքով ճանաչել նույնիսկ մթության մեջ, եւ որ նրան խաբելն ավելի դժվար կլինի, քան նախորդ TouchID համակարգը:

Apple-ը նաեւ ներկայացրել Է սմարթֆոնների iPhone 8 եւ iPhone 8 Plus նոր մոդելները, որոնք դարձել են անցյալ տարվա համապատասխանաբար 7 եւ 7 Plus մոդելների արդիականացված տարբերակները: Դրանց գլխավոր նորամուծություններից մեկն Է դարձել անհաղորդալար լիցքավորումը: Վաճառքները կսկսվեն սեպտեմբերի 22-ին, արժեքը 699 դոլար Է:

Նորույթների շնորհանդեսն առաջին անգամ տեղի Է ունեցել վերջերս Կալիֆոռնիայի Քուփերթինո քաղաքում կառուցված Սթիվ Ջոբսի անվան թատրոնում, քաղաք, որտեղ գտնվում Է ընկերության կենտրոնակայանը:

Սեպտեմբերի 12-ին նաեւ ներկայացվել Է Apple Watch խելացի ժամացույցների նոր շարքը, որոնք, ընկերության ղեկավար Թիմ Քուկի խոսքով՝ արդեն դարձել են ժամացույցների ամենապահանջված մակինշն աշխարում, ինչպես նաեւ Apple TV հեռուստատեսային կցուրդների նոր մոդելները:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ