Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 13.09.2017

Սպասվող լրահոս. 13.09.2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ՀՀ ԳԱԱ-ում կմեկնարկի Երկրաբանական գիտությունների պատմության միջազգային հանձնաժողովի (INHIGEO) 42-րդ գիտաժողովը: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, INHIGEO-2017 գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանը և այլք: Միջոցառման ընթացքում կներկայացվի INHIGEO-ի 50-ամյակին նվիրված «Երկրագիտության պատմությունը. Տարելիցին» հոբելյանական գիրքը:

Երևանում հայ-ամերիկյան առևտրային պալատն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը կանցկացնեն համաժողով, որի ընթացքում քննության կառնվեն արտահանման հնարավորությունները: Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներ, ԱՄՆ Առևտրի ներկայացուցչի առևտրային քաղաքականության ու տնտեսության գծով տեղակալ Էդ Գրիսերը, ՀՀ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Գյումրիում կկայանա Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ) գործունեության 3-ամյակին և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (ԳՏՏԿ)՝ 12-ամյակին նվիրված միջոցառում: Նախատեսված է մամուլի ասուլիս, ֆիլմի ցուցադրություն, համագործակցության հուշագրի ստորագրում Շիրակի մարզպետարանի և ԳՏԿ-ի միջև:

Սեպտեմբերի 18-ն Աստղագիտության օրն է: Օրվան ընդառաջ այսօր լրագրողների հետ հետ կհանդիպի Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը: Նա կներկայացնի Բյուրականի աստղադիտարանի ընթացիկ և ապագա ծրագրերը, անդրադարձ կլինի եվրոպական համագործակցությանը:

Լրագրողների հետ կհանդիպի քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա կանդրադառնա ԵՄ-Հայաստան հարաբերություններին, առաջիկայում նախատեսված համագործակցության նոր համաձայնագրի ստորագրմանը: Քաղաքագետն իր վերլուծությունները կներկայացնի նաև սպասվող ներքաղաքական զարգացումների մասին:

Երևանում կանցկացվի քննարկում «Հայաստանում բժշկական պարտադիր ապահովագրության ներդրման անհրաժեշտությունն ու խնդիրները» թեմայով: Այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին կանդրադառնան ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյան:

Ստեղծվել է բացառիկ hայկական գինի, որն իր տեղը կզբաղեցնի թանկարժեք գինիների համաշխարհային շուկայում: Այսօր տեղի կունենա GRAN KARAS գինու շնորհանդեսը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]