Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

Bentley-ն ներկայացրել Է աշխարհում ամենաարագ արտաճանապարհային ավտոմոբիլը


ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի լյուքս դասի ավտոարտադրող Bentley Motors-ը Ֆրանկֆուրտի միջազգային ավտոշոուում ցուցադրել Է Bentayga W12 ավտոմոբիլը, որը դարձել Է աշխարհում ամենաարագ արտաճանապարհային մեքենան: Ընկերության ներկայացուցիչներն այս մասին պատմել են սեպտեմբերի 12-ին կայացած շնորհանդեսին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Լենտա.ռու»-ին:

Մոդելը հանդերձված Է W12 վեցլիտրանոց ուժային ագրեգատով՝ կրկնակի տուրբաներմղմամբ, որի շնորհիվ ավտոմեքենան ժամում մինչեւ 100 կիլոմետր թափառք Է վերցնում 4,1 վայրկյանում, իսկ նրա առավելագույն արագությունը կազմում Է ժամում 301 կիլոմետր:

Bentley-ի մամուլի ծառայության տեղեկավտությամբ՝ ավտոմոբիլը զուգակցում Է «անհավանական պերճությունը, մարզական բնույթը, գերազանց արտաճանապարհային բնութագրերը եւ ամենօրյա օգտագործման հարմարավետությունը»:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ