Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը Հայաստանին նվիրել է արագ արձագանքման կապի միջոցներ

ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը Հայաստանին նվիրել է արագ արձագանքման կապի 
միջոցներ

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը Հայաստանին  նվիրել է արագ արձագանքման կապի միջոցներ՝ ռացիաներ: Դրանք թույլ կտան արագ արձագանքում ապահովել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 12-ին ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն նվերը հանձնեց բնապահպանության նախարարությանը:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհը բացահայտեց մի շարք բաղթողումներ՝ մասնավորապես, կապի միջոցների բացակայությունը: ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը նվեր է պատրաստել՝ ռացիաներ՝ արագ կապի միջոցներ: Դրանք թույլ կտան ապահովել արագ արձագանքում»,-ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ դրանք կօգտագործվեն ոչ միայն «Խոսրովի անտառ» արգելոցում, այլև, անհրաժեշտության դեպքում, նաև հատուկ պահպանվող այլ տարածքներում:

«Ռացիաները ժամանակավոր երևույթ են: Մենք ուզում ենք դրանց միջոցով այնպիսի համակարգ ձևավորել, որը թույլ կտա հետագայում մոնիտորինգ իրականացնել»,- ասաց նախարարն ու հավելեց, որ համագործակցում են նաև բջջային օպերատորների հետ՝ կապի ժամանակակից միջոցներ ապահովելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]