Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Եվրամիություն-Հայաստան համաձայնագրի ստորագրման համար կան բոլոր նախադրյալները. Ֆրանսիայի դեսպան

Եվրամիություն-Հայաստան համաձայնագրի ստորագրման համար կան բոլոր 
նախադրյալները. Ֆրանսիայի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը երկխոսությունների հեռանկարներ բացող, Հայաստանին գործունեության լայն հորիզոններ տրամադրող հավակնոտ փաստաթուղթ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

«Այն օրը, երբ ստորագրվի համաձայնագիրը, եւ կարծում եմ՝  բոլոր նախադրյալները կան եւ պատրաստ են, որպեսզի այն ստորագրվի, այդ պարագայում Հայաստանը կլինի միակ երկիրը, որը կլինի ԵԱՏՄ անդամ երկիր եւ միաժամանակ պայմանագիր կունենա Եվրամիության հետ»,-ասաց դեսպանը:

ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել Արեւելյան գործընկերության՝  նոյեմբերին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]