Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կայացավ շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության 6-րդ տուրը

Կայացավ շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության 6-րդ տուրը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի Մամայա քաղաքում տեղի ունեցավ շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության 6-րդ տուրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մինչև 18 տարեկան տղաների պայքարում 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց և առաջատարների խմբին միացավ Հայկ Մարտիրոսյանը: Այս ենթախմբում հանդես եկող Կոնստանտին Յայլոյանն իր պարտիան ավարտեց հաշտությամբ և մրցաշարի երեք առաջատարներին զիջում է կես միավոր:

Մինչև 16 տարեկանների խմբի առաջատար Արամ Հակոբյանը 6-րդ տուրում պարտություն կրեց Վիկտոր Մատվիիշենիից, ով 5.5 միավորով սկսեց միանձնյա գլխավորել աղյուսակը: Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը, ով 6-րդ տուրում ոչ-ոքի էր խաղացել, 4.5-ական միավորով կիսում են 4-13-րդ հորիզոնականները:

Մինչև 14 տարեկանների ենթախմբում հանդես եկող Մամիկոն Ղարիբյանն իր պարտիան ավարտեց հաշտությամբ և մրցաշարի 6 առաջատարներին զիջում է կես միավոր:

Մինչև 12 տարեկան տղաների ենթախմբում աղյուսակը գլխավորում են 5.5-ական միավոր վաստակած Այդին Սուլեյմանլին  և Չիժի Յակուբը: Ռոբերտ Մուրադյանը և Արսեն Դավթյանը վաստակել են 4-ական միավոր:

Մինչև 10 տարեկան տղաների առաջնությունում Ռոբերտ Փիլիպոսյանը ունի 4.5 միավոր և առաջատարից հետ է մեկ միավորով:

Մինչև 8 տարեկանների ենթախմբում Գագիկ Նավոյանը 5 միավորով կիսում է 3-10-րդ հորիզոնականները:

Մինչև 18 տարեկան աղջիկների առաջնությունում Սոնա Ասատրայնը 5 միավորով կիսում է 2-3-րդ հորիզոնականները: 4 միավոր վաստակած Մարիամ Ավետիսյանը գտնվում է 7-րդ հորիզոնականում:

Մինչև 16 տարեկան աղջիկների մրցաշարում Աննա Սարգսյանը վաստակել է 4.5 միավոր և մրցաշարի միանձնյա առաջատար Օլգա Բադելկային զիջում է 1 միավոր:

Մինչև 14 տարեկան աղջիկների ենթախմբում հանդես եկող Մարիամ Մկրտչյանը 6-րդ տուրում պարտություն կրեց և զիջեց իր դիրքերը. այժմ նա 4 միավորով կիսում է 10-րդ հորիզոնականը:

Մինչև 12 տարեկան աղջիկների մրցաշարային աղյուսակը 5.5 միավորով գլխավորում է Դիանա Լոմայան: 3.5-ական միավոր վաստակած Հասմիկ Քոչինյանը և Աստղիկ Հակոբյանը գտնվում են աղյուսակի միջնամասում:

Մինչև 10 տարեկան աղջիկների առաջնությունում հանդես եկող Անահիտ Մուրադյանը տոնեց 5-րդ անընմեջ հաղթանակը և այժմ կիսում է 2-5-րդ հորիզոնականները:

Մինչև 8 տարեկան աղջիկների ենթախմբում առաջատարների խմբում ընթացող Անահիտ Մկրտչյանը 6-րդ տուրում պարտություն կրեց և 4 միավորով գտնվում է 9-րդ հորիզոնականում:

Մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]