Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵԱՀԿ-ն և ՄԱԿ-ը հորդորել են Թուրքիային ազատել բանտարկված լրագրողներին

ԵԱՀԿ-ն և ՄԱԿ-ը հորդորել են Թուրքիային ազատել բանտարկված լրագրողներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը և խոսքի և մտքի ազատության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դևիդ Քեյնը վերահաստատել են Թուրքիայում մեդիայի և խոսքի ազատությունը վերականգնելու հրատապությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ-ից, հայտարարությունը հետևել է այն բանին, ինչ սեպտեմբերի 11-ին Թուրքիայի դատարանը հրաժարվեց ազատ արձակել ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի վեց լրագրողի ու աշխատակցի:

«Թուրքիայում մեդիայի և խոսքի ազատության նկատմամբ ճնշումները ուղղակի սպառնալիք են այդ երկրում լրագրողների ու լրագրության նկատմամբ: «Ջումհուրիեթ»-ի լրագրողներն ու ղեկավարներն արդեն գրեթե մեկ տարի են անցկացրել բանտում հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուսաբանման համար, որոնք իշխանությունները սահմանափակել էին: Նրանց բանտում պահելու որոշումը ոչ միայն հակասում է ժողովրդավարությանը, այլև հակասում է այդ երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին»,- նշել են Դեզիրն ու Քեյնը: Նրանք հիշեցրել են, որ բազմիցս հորդորել են Թուրքիային հանել պարբերականի աշխատակիցների դեմ մեղադրանքները: «Նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն այդ երկրում կալանավորված մյուս լրագրողների հետ»,- ասել էն նրանք:

Սեպտեմբերի 11-ին Սիլիվրիի դատարանը որոշում էր կայացրել անազատության մեջ պահել «Ջումհուրիեթ»-ի աշխատակիցներ Աքըն Աթալային, Ահմեթ Քեմալ Այդողդուին, Քադրի Գյուրսելին, Էմրե Իփերին, Մուրաթ Սաբունջուին և Ահմեթ Շըքին: Նրանց սպառնում է 7.5-ից մինչև 43 տարվա ազատազրկում: «Ջումհուրիեթ»-ի աշխատակիցները մեղադրվում են «անօրինական կազմակերպության անդամ լինելու», «անօրինական խմբավորման անդամ չլինելով դրան աջակցելու» մեջ:

«Ջումհուրիեթ»-ի աշխատակիցների դեմ դատավարությունը կշարունակվի սեպտեմբերի 25-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]