Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանում Գերմանիայի դեսպանը ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման ճանապարհին որեւէ խոչընդոտ չի տեսնում

Հայաստանում Գերմանիայի դեսպանը ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման ճանապարհին որեւէ խոչընդոտ չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կնքվելիք համաձայնագրի ստորագրման ճանապարհին ներկայումս որեւէ խոչընդոտ չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:

«Ես կարող եմ միայն վերահաստատել եւ կրկնել դեսպան Պյոտր Սվիտալսկու խոսքերը, որ ԵՄ-ն պատրաստ է կնքել համագործակցության համաձայնագիրը  նոյեմբերին: Նոր համաձայնագիրը մեծ հաջողություն եմ համարում, եւ կարծում եմ՝ եթե ստորագրվի, այն մեծ հնարավորություն կընձեռի՝ խորացնելու Հայաստանի եւ  Եվրամիության միջեւ համագործակցությունը»,- ասաց դեսպանը:

ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել Արեւելյան գործընկերության՝  նոյեմբերին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]