1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կիպրոսի հարավային ափերին բնական գազ է հայտնաբերվել

Կիպրոսի հարավային ափերին բնական գազ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի հարավային ափերին հետախուզական հորատման արդյունքում բնական գազի ոչ մեծ հանքավայր է հայտնաբերվել: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել Է Associated Press-ը:

Հաղորդվում է, որ հայտնաբերված հանքավայրը շատ մեծ չէ և պարունակում է 0.5 տրիլիոն խմ-ից քիչ ածխաջուր: Կիպրոսի Էներգետիկայի նախարար Յորգոս Լակոտրիպիսը հայտարարել է, որ այդ քանակությունը առևտրային առումով կենսունական դարձնելու համար բավական չէ, սակայն ամեն դեպքում այն «ոգևորիչ նշան» է, որը ցույց է տալիս, որ կարող է հայտնաբերվել նաև առավել մեծ քանակություն:

Հորատման աշխատանքներն իրականացրել են ֆրանսիական Total և իտալական Eni ընկերությունները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]