Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էմանուել Մակրոնը Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպան է նշանակել

 Էմանուել Մակրոնը Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպան է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով Հայաստանում Ֆրանսիայի նոր արտակարգ ու լիազոր դեսպան է նշանակվել Ջոնաթան Լաքոտը: «Արմենպրես» փոխանցմամբ, Մակրոնի հրամանագիրը տեղադրված է Ելիսեյան պալատի պաշտոնական կայքում:

Լաքոտը կփոխարինի արդեն նախկին դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:

45-ամյա նորանշանակ դեսպանը մինչ այս զբաղեցնում էր Մեծ Բրիտանիայում Ֆրանսիայի դեսպանի խորհրդականի պաշտոնը:

Նախկինում նա աշխատել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն, եվրոպական հարցերով պետքարտուղարի գրասենյակում, Գերմանիայում, Մոնտենեգրոյում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչություններում:

Լաքոտը տիրապետում է անգլերենի, գերմաներենի, ռուսերենի, իսպաներենի, էստոներենի, հունգարերենի, սերբախորվաթերենի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]