Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայում սպանվել Է Վրաստանի 51-ամյա քաղաքացուհի Աննա Սաֆարյանը

Թուրքիայում սպանվել Է Վրաստանի 51-ամյա քաղաքացուհի Աննա Սաֆարյանը
 ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել Է Թուրքիայում Վրաստանի 51-ամյա քաղաքացուհի Աննա Սաֆարյանի սպանության վերաբերյալ տեղեկատվությունը: Կնոջն սպանել են Թուրքիայի Անթալիայի նահանգի Դերմե տուրիստական քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում: Սեպտեմբերի 10-ին տեղական ժամանակով ժամը մոտավորապես 18:00-ին նրան դանակի վեց հարված են հասցրել, այդ թվում՝ պարանոցի շրջանում: Ստացած վերքերից նա մահացել Է Դերմեի հիվանդանոցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sputnik-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:

«Հետաքննությունը վարում Է թուրքական կողմը, նշանակված են համապատասխան փորձաքննություններ… Համապատասխան ընթացակարգերից հետո նախարարությունը կիրականացնի օրենքով նախատեսված գործողություններ՝ կապված հանգուցյալի մարմինը հայրենիք տեղափոխելու հետ»,-ասված Է Վրաստանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:

Հարձակվողը փախել Է պատահարի վայրից: Ավելի ուշ ձերբակալել են կասկածյալին՝ տեղի 44-ամյա բնակիչ Մեսութ Օզքանին: Ձերբակալման պահին նա ալկոհոլի ազդեցության տակ Էր:

Ինչպես հայտարարել Է Օզքանը, ինքը մոտիկից ծանոթ Էր սպանվածի հետ, իսկ հանցագործությունը կապված Է փողի հետ: Նա պարտքով 117 դոլար Էր տվել Սաֆարյանին եւ երկար ժամանակ խնդրում Էր վերադարձնել պարտքը, բայց ամեն անգամ մերժում Էր ստանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]