Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ սենատորն անդրադարձել է Ադրբեջանում ընդդիմադիր լրագրողի ազատ  արձակմանը  

ԱՄՆ սենատորն անդրադարձել է Ադրբեջանում ընդդիմադիր լրագրողի ազատ  
արձակմանը

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ սենատոր Ռիչարդ Դուրբինը, խոսելով Ադրբեջանում գործող վերջին անկախ լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևեի ազատ արձակման վերաբերյալ, հույս է հայտնել, որ նրա վրայից ամբողջությամբ կհանվեն մեղադրանքները:

Այս մասին, ինչպես հաղորդում  է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

«Ես ողջունում եմ Ադրբեջանում գործող վերջին անկախ լրատվական գործակալությունը հանդիսացող «Թուրան»-ի տնօրեն Մեհման Ալիևի ազատ արձակման հանգամանքը»,- իր թվիթերյան միկրոբլոկում գրել է սենատորը:

Ադրբեջանական ընդդիմադիր «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի գործով սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ նրա նկատմամբ կալանավորումը որպես պատիժ վերացվել է՝ փոխարինվելով ազատ արձակմամբ:

«Թուրան»-ի տնօրենը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իրեն ազատելու հարցով դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ խնդրելով փոխել իր նկատմամբ կիրառված պատժի միջոցը:

Մեհման Ալիևը կալանավորվել էր օգոստոսի 28-ին՝ հարկային խնդիրներ ունենալու պատրվակով: 

«Թուրան»-ից հայտնել էին, որ գործակալությունն անօրինական ոչինչ չի արել, և հարկայինի այս քայլերն ուղղված են խոչընդոտելու «Թուրանի» գործունեությունը:

Մեհման Ալիևին սպառնում էր 7 տարվա ազատազրկում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]