Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանում կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյակին նվիրված փառատոն կանցկացվի

Երևանում կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյակին նվիրված փառատոն կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ժամանակակից երաժշտության 4-րդ փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 6-ը: Փառատոնը նվիրված է Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյակին: Փառատոնի շրջանակում իրականացվող համերգները կանցկացվեն Արամ Խաչատրյան, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան, Հայաստանի կոմպոզիտորների միության և ՀԲԸՄ համերգասրահներում:

Ինչպես «Արմենպրես»-ի տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասրակայնության հետ կապերի բաժից, նախատեսված 10 համերգներին կհնչեն ինչպես ստեղծագործական միության անդամ, այնպես էլ հայկական կոմպոզիտորական դպրոցի վառ ներկայացուցիչների ստեղծագործությունները: 

Փառատոնը կմեկնարկի Հայաստանի պետական կամերային նվագախմբի ելույթով սեպտեմբերի 16-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Նախագիծն առանձնանում է նրանով, որ փառատոնի շրջանակում երաժշտասեր հանրությանը կներկայացվեն բազմաժանր համերգներ. կամերային երաժշտության ժանրին լրացնելու կգա հոգևոր, երգչախմբային երաժշտությունը, կներկայացվի նաև մոնո-օպերա: Մեկ համերգային երեկո կնվիրվի մանկական երաժշտությանը: 
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (Կասկադ համալիր) հարևանությամբ կկայանա նաև բացօթյա էստրադային համերգ՝ Հայաստանի ռադիոյի սիմֆոնիկ-էստրադային նվագախմբի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար՝ Երվանդ Երզնկյան):

Փառատոնը կեզրափակվի Արամ Խաչատրյան համերգասրահում՝ տոնական սիմֆոնիկ համերգով. բեմում կլինեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար Հովհաննես Չեքիջյան):

Փառատոնն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am