Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պետական բյուջեի հարկային եկամուտները ավելացել են 70.8 միլիարդ դրամով

Պետական բյուջեի հարկային եկամուտները ավելացել են 70.8 միլիարդ դրամով

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Պետական եկամուտների կոմիտեի կողմից սեպտեմբերի 11-ին Ազգային Ժողովում քննարկման է դրվել Հայաստանում արտադրության համար ցանկացած սարքավորման կամ հումքի ներմուծումից  ավելացված արժեքի հարկումը 2018 թվականից չեղյալ համարելու նախագիծը: ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի խոսքով` այս նախաձեռնությունը միտված է ներդրումային միջավայրի բարելավմանը և տնտեսավարողներին լրացուցիչ միջոցներով ապահովելուն:

«Առաջնորդվելով կառավարության ծրագրով` Պետական եկամուտների կոմիտեն մեկ տարվա ընթացքում նախաձեռնել է բարեփոխումներ, որոնք ուղղված են եղել ինչպես ներդրումային միջավայրի բարելավման նպատակով հարկային արտոնությունների ընդլայնմանը, այնպես էլ մաքսային ընթացակարգերի պարզեցմանը և ստվերի դեմ պայքարին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում նշեց Վախթանգ Միրումյանը:

Նրա խոսքով` ստվերային տնտեսության ծավալների կրճատման ուղղությամբ իրականացվող հետևողական աշխատանքի արդյունքում հաջողվել է  2016 թվականի սեպտեմբերից մինչև 2017 թվականի օգոստոս ապահովել ավելի քան 1 տրիլիոն 139 միլիարդ դրամ հարկային և մաքսային եկամուտներ, ինչը 6.6 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը:

«Այսինքն` վերջին մեկ տարվա ընթացքում պետական բյուջեի հարկային եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է ավելի քան 70.8 միլիարդ դրամով: Ընդ որում, առանց ԱԱՀ վերադարձի գումարների եկամուտները կազմել են ավելի քան 1.08 տրիլիոն դրամ, ինչը մոտ 6.2 տոկոսով կամ 62.9 միլիարդ դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածը»,- ասաց Միրումյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]